Մարտական ենք տրամադրված. Դարպասապահ Արսեն Բեգլարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու դարպասապահ Արսեն Բեգլարյանը խոսել է ազգային թիմի կազմում տիրող մթնոլորտի մասին:
«Մենք չենք հուսահատվում և լավատեսությամբ առաջ ենք նայում: Հաջող անցկացրեցինք վերջին ընկերական հանդիպումները: Մարտական ենք տրամադրված և ամեն ինչ անելու ենք և կներդնենք մեր բոլոր ջանքերը»,- Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբին հյուրընկալվելիս ասել է Բեգլարյանը: