Ֆիննական ծոցը ծածկվել է սառցե գնդերով (լուսանկարներ)
Ֆիննական ծոցի ափը ծածկվել է 5-10 սմ տրամագծով սառցե գնդերով, ինչի արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ մեկը լողափին հազարավոր միանման ձնագնդեր է շարել: Այս մասին գրում է «kp.ru»-ն:
Ստեղծված իրավիճակը կարող է ունենալ մի քանի պատճառ՝
1. սովորական քարերը պատվել են սառույցի շերտով,
2. աղի ջուրը զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում վերածվել է սառցե գնդերի,
3. ջրի հետ խառնված արդյունաբերական յուղն է նման պատկեր ստեղծել:
Այնուհանդերձ՝ մասնագետները կարծում են, որ ամենահավանական տարբերակն այն է, որ սկզբում առատ ձյան պատճառով գոյացել է, այսպես կոչված, սառցե հիմքը, որը քամու ու ալիքների ազդեցության ներքո անընդհատ շարժվել է, պատվել սառույցի ավելի հաստ շերտով ու ի վերջո այսպիսի գնդեր ձևավորել: