Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում. Ներքին Պտղնի գյուղի գերեզմանոցում հայտնաբերվել է 50-ամյա տղամարդո դի
Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում. Ներքին Պտղնի գյուղի գերեզմանոցում հայտնաբերվել է 50-ամյա տղամարդո դի, մահվան հանգամանքները ճշտվում են
Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժին «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բրիգադը կանչով մեկնել է Ներքին Պտղնի գյուղ, որտեղ գերեզմանոցում հայտնաբերել է տղամարդու դի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ովքեր գերեզմանների ցանկապատից երկու ձեռքով բռնված, կզակը ցանկապատին հենած, կիսանստած վիճակում հայտնաբերել են Պտղնի գյուղի բնակիչ՝ 50-ամյա Արսեն Մանասարյանի դին։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար մահվան հանգամանքները։