«Իմիջիայլոց, կարտոֆիլ՝ լավ էլ ուտում եմ. Դուք ձեզ տեսեք». Խոսրով Հարությունյան
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի՝ «աղքատներին թանկացումը չի անհանգստացնում, քանի որ կարտոֆիլ ուտողը միս չի էլ գնում» արտահայտությունը շարունակում է մնալ լրագրողների և քաղհասարակության ուշադրության կենտրնում:
Այսօր լրագրողների հարցին՝ պատգամավորն արդյոք կարտոֆիլ ուտո՞ւմ է՝ Հարությունյանը պատասխանեց. «Իմիջիայլոց, կարտոֆիլ՝ լավ էլ ուտում եմ: Դուք ձեզ տեսեք»:
Հարցին՝ իսկ ինչի՞ միս է պատգամավորը նախընտրում, վերջինս չպատասխանեց, լրագրողներին խորհուրդ տալով զավեշտի չվերածել խոսակցությունը: