Ավտովթար Երևանում. բախվել են Nissan Cube-ը և ВАЗ 21130-ը (լուսանկարներ)
Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արշակունյաց և Բագրատունյաց պողոտաների շրջանաձև հատվածում բախվել են Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 34-ամյա Գոռ Մարտիրոսյանի վարած Nissan Cube մակնիշի 35 DT 027 համարանիշի և 25-ամյա Հակոբ Այվազյանի վարած ВАЗ 21130 մակնիշի 35 FM 932 ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։