Ջոլիին նմանվելու մոլուցքով համացանցը պայթեցրած հայտնի աղջիկն իրականում խաբել է բոլորին (լուսանկարներ)
Վերջերս ողջ համացանցը պայթեց այս 19-ամյա աղջկա լուսանկարներից: Հայտնի էր դարձել, որ իրանցի աղջիկը 50 վիրահատության է դիմել՝ Անջելինա Ջոլիինն նմանվելու համար, և արդյունքում նմանվել էր ոչ թե գեղեցկուհուն, այլ սարսափ ֆիլմի հերոսներին:
Օրերս աղջիկը խոստովանել է, որ նա ընդամենը կատակել է: Այս մասին գրում է Woman.ru-ն:
Սահարի նկարներն այնքան մեծ ուշադրության են արժանացել, որ նույնիսկ մասնագետները սկսել են հետևել և նկատել են, որ աղջիկն ընդամենը օգտվում է ֆոտոշոփից:
«Հիմա ես տեսնում եմ, որ ես և Անջելինա Ջոլին նմանություն ունենք: Սակայն ես ուղղակի զվարճանում էի՝ լուսանկարներս փոփոխելով»,- ասել է աղջիկը, ով նաև նշել է, որ իսկապես արել է ռինոպլաստիկա և մեծացրել շրթունքները, սակայն վիրահատության արդյունքներն իհարկե հեռու են այս լուսանկարներից: