Ոստիկանությունն անցել է 24-ժամյա ուժեղացված ծառայության (տեսանյութ)
Ոստիկանությունն արդեն ուժեղացված ծառայության է անցել` կապված նախատոնական օրերի հետ: Նշվում է, որ հատկապես նախատոնական ու տոնական օրերին Հայաստանում ավելանում է հանցագործությունների թիվը:
Ավազակային հարձակումներ, կողոպուտներ, վեճեր ու նմանօրինակ դեպքերն անպակաս են տոնական օրերից: Ոստիկանությունը սահմանում է 24 ժամյա հսկողություն` նման դեպքերը կանխելու համար: Իսկ հանցագործություններից տուժող քաղաքացիներին ոստիկանությունը հորդորում է դիմել մոտակա պարեկներին: