Ոստիկանները Դավթաշենում հատուկ օպերացիայի արդյունքում հայտնաբերել են «պլանքաշ» տաքսիստների
Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Դավիթաշեն 4-րդ թաղամասից Ոստիկանության Դավիթշենի բաժանմունք են բերման ենթարկել Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ, 28-ամյա Տիգրան Էլբակյանին, Երևան քաղաքի Խուդյակովի փողոցի բնակիչ, 33-ամյա Վարդան Ադամյանին և Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի բնակիչ, 33-ամյա Հարություն Քարամյանին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Տ. Էլբակյանը անհատ տաքսու վարորդ է, Վ. Ադամյանը աշխատում է «Անի» տաքսի ծառայությունում՝ որպես վարորդ, անհատ տաքսու վարորդ է նաև Հ. Քարամյանը: Զննությամբ Վ. Ադամյանին պատկանող Dacia մակնիշի 45 QQ 003 համարանիշի ավտոմեքենայի սրահի պահոցից հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված:
Հ. Քարամյանին պատկանող Renault մակնիշի 35 FM 800 համարանիշի ավտոմեքենայի սրահի փոխանցման տուփի բռնակի պատյանի տակ նույնպես հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված:
Մանրամասները՝ այստեղ: