Մխիթարյանն աշխարհի լավագույն խաղարկողների աղյուսակում կիսում է 16-17-րդ հորիզոնականները
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աշխարհի լավագույն խաղարկողների վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է16-17-րդ տեղերը՝ այն կիսելով ֆրանսիացի Բլեզ Մատյուիդիի հետ:
Վարկանիշային աղյուսակը հրապարակել է Ֆուտբոլային վիճակագրության և պատմության միջազգային ֆեդերացիան:
Այս ցանկում լավագույնը «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին է: