«London Chess Classic» մրցաշարում Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին
«London Chess Classic» մրցաշարի վերջին` 9-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտվեց նորվեգացի Մագնուս Կարլսենին:
Արոնյանը խաղում էր սպիտակներով և պարտվեց 53-րդ քայլին:
Արոնյանը զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: Նա վաստակել է 4 միավոր: