«Երկիր Ծիրանի» կուսակցության բողոքի ակցիան՝ ՀՀԿ գրասենյակի դիմաց
ՀՀԿ-ի գրասենյակի մոտ «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել:
Նրանք իրենց հետ տարել էին կարտոֆիլներ, որոնց վրա փակցված էին կուսակցության անդամների պատկերները և կանաչի:
Կուսակցության անդամները նշել են, որ համահայկական ընդվզում են իրականացնում: «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը կարդաց կուսակցության հայտարարությունը, որում մասնավորապես ասվում էր, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ ՀՀ-ում աղքատ է շուրջ 890 հազար քաղաքացի, շուրջ 60 հազար մարդ ծայրահեղ աղքատ է, երեք երեխաներից մեկն աղքատ է: