«Թվային դիվանագիտության վարկանիշով» Հայաստանը տարածաշրջանում առաջնորդում է
Հայաստանը 2017-ին 18 կետով բարելավել է իր դիրքերը «Թվային դիվանագիտության վարկանիշում»՝ 2016-ի 52-րդ հորիզոնականի փոխարեն զբաղեցնելով 34-րդն աշխարհի 209 երկրի շարքում:
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս երկիրն առաջատար է Հարավային Կովկասում:
2017-ին Ադրբեջանը 47-րդն է վարկանիշում, Վրաստանը՝ 66-րդը: Թուրքիան զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը, Իրանը՝ 123-րդ:
Վարկանիշը գլխավորում է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Վատիկանը: