Սահմանադրական բարեփոխումները չեն անդրադառնա ԼՂ հակամարտության վրա. քաղաքագետ
Հայաստանում 2018 թվականին նախատեսվող սահմանադրական բարեփոխումները Ղարաբաղյան հակամարտության վրա որևէ կերպ չեն անդրադառնա: Lրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«2018 թվականին այդ գործընթացից հետո փոփոխություններ կլինեն, բայց հիմնականում ներքաղաքական կյանքում»,-ասաց նա:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ Իսկանդարյանը համոզմունք հայտնեց, որ հակամարտության կարգավորման բուռն գործընթացի հեռանկար չկա և չի էլ կարող լինել:
«Հակամարտությունն այս պահին այն փուլում չի գտնվում, որ հնարավոր լինի ինչ-որ կտրուկ փոփոխություններ ակնկալել: Հաջորդ տարի էսկալացիան խոշոր հաշվով կշարունակվի, բայց լայնածավալ պատերազմ չեմ սպասում»,-հավելեց բանախոսը:
Քաղաքագետի կարծիքով` Ադրբեջանը հաջորդ տարի ևս կշարունակի իր քաղաքականությունը և կանի այն, ինչ մինչ հիմա արել է` բանակցություններն ուղեկցելով պարբերական էսկալացիայով: