Վլադիմիր Պուտինը ժամանել է Սիրիա. նա հրամայել է ռուսական զորքերը դուրս բերել Սիրիայից (տեսանյութ)
- Պաշտպանության նախարարին‚ Գլխավոր շտաբի ղեկավարին հրամայում եմ սկսել ռուսական զորքերի խմբավորմա դուրս բերումը՝ իրենց մշտական տեղակայման կետեր - հայտնել է ՌԴ նախագահը:
Ավելի վաղ Life.ru-ն գրել է‚ որ ռուսական ղեկավարը ժամանել է Սիրիա: Իրեն օդանավակայանում դիմավորել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը‚ ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն և Սիրիայում ռուսական ռազմական խմբավորումների հրամանատար Գեներալ-գնդապետ Սերգեյ Սուրովիկինը:
Հիշեցնենք‚ որ դեկտեմբերի 6-ին Վլադիմիր Պուտինը հայտնել է ԻՊ ահաբեկչական խմբավորումեների լրիվ վերացման մասին Եփրատի և Սիրիայի երկու ափերին: Ավելի ուշ ՌԴ Գլխավոր շտաբը հայտնել է‚ որ գրոհայինների բոլոր կազմավորումները ոչնչացված են:
Lenta.ru-ն դեպքերի առթիվ հրապարակում է հետևյալ տեսանյութը.
Путин прилетел в Сирию и встретился с Асадом pic.twitter.com/vs9RHeCjH3
— Lenta.ru (@lentaruofficial) 11 декабря 2017 г.