Հոկեյի «Արարատ» ակումբը երկու հաղթանակ տարավ
Երևանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում արտագնա երկու հանդիպում անցկացրեց «Խիմիկ-2»-ի հետ (Նովոպոլոցկ): Հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
«Արարատը» երկու խաղերում էլ վստահ հաղթանակ է տարել, համապատասխանաբար, 6:3 և 9:1 հաշվով: 26 խաղից հետո «Արարատը» 49 միավորով 14 թիմերի մեջ 6-րդն է:
Հաջորդ հանդիպումներն «Արարատը» կանցկացնի սեփական հարկի տակ՝ դեկտեմբերի 18-ին և 19-ին ընդունելով «Բրեստ-2»-ին: