Խոշոր ավտովթար Երևանում. «Բարեկամության» կամրջի վրա բախվել են Toyota-ն ու Opel-ը, կան վիրավորներ (լուսանկարներ)
Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Կասյան փողոցում ՝«Բարեկամության» կամրջի վրա, բախվել են Toyota Ipsum մակնիշի 580 OC 61 համարանիշի և Opel Corsa մակնիշի 35 CC 266 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։