Դեկտեմբերի 11-ը տանգոյի միջազգային օրն է
Դեկտեմբերի 11-ին՝ արգենտինացի երգիչ և կինոդերասան, հայտնի «Տանգոյի արքա» Կառլոս Գարդելի (1887 (կամ 1890) — 1935) ծննդյան օրը, նշվում է Տանգոյի միջազգային օրը՝ պարի տոն, որի փիլիսոփայությունը դիմակայության մեջ է: Տանգոյի մեջ կյանքն աղբյուրից է բխում, իսկ կենտրոնում Տղամարդն ու Կինն են: Նրանց փոխհարաբերությունները, կրքերը, վեճերը, հաշտությունները, «երրորդն ավելորդ է», խանդը, ատելությունը՝ բոլոր զգացումները, որոնցով մարդկային կյանքը լեցուն է:
Այս պարի ժամանակ ընդունված չէ խոսել, ժպտալ, անգամ ընդունված չէ միմյանց աչքերի մեջ նայել: Հրավերը, բարձրձայն ասվածը կարող է որպես վիրավորանք ընկալվել: Օրինակ՝ միայն հայացքը և շրթունքների թեթևակի շարժումը:
Իսկ այս օրվա տոնի «մեղավոր» Կառլոս Գարդելը, որը Ֆրանսիայից ներգաղթյալ է և Արգենտինա է եկել վաղ մանկության տարիներին, տակավին դեռահաս լինելով տանգոյով այնպես է հիվանդացել, որ շուտով հանրահայտ է դարձել ամբողջ Արգենտինայում, իսկ Եվրոպա տեղափոխվելով՝ տանգոն հաջողությամբ ներկայացրել է Փարիզում, որտեղից այս պարն սկսել է իր հաղթարշավը երկրներով ու մայրցամաքներով: