1 գիշերը՝ 80 000 դոլար. ինչպիսին է հյուրանոցի աշխարհի ամենաթանկարժեք համարը (լուսանկարներ)
Ժնևի «President Wilson» հյուրանոցի այս համարը պաշտոնապես ճանաչվել է աշխարհի ամենաթանկարժեք համարը: Մեկ գիշերն անցկացնելն այս համարում արժե 80 000 դոլար: Այս մասին գրում է Life.ru-ն:
Հյուրանոցն ընդամենը մի քանի թաղամասով է հեռու ՄԱԿ-ի շենքից:
Հյուրանոցի ամենաթանկ համարն ունի 1672 քառակուսի մետր: Ողջ 8-րդ հարկում կա 12 սենյակ:
Համարն ունի 4 ննջասենյակ, մի քանի հյուրասենյակ, գրադարան և 26 մարդու համար նախատեսված ճաշասենյակ, մարզասրահ, բիլիարդի սրահ, ջակուզի, դաշնամուր, կոնֆերանսների սրահ: