«Մահվան զանգերը» կամ հեռախոսահամարներ, որոնց տարբեր երկրներում արգելվում է պատասխանել կամ զանգել (լուսանկարներ)
Շատ քաղաքային լեգենդներ պատմում են մեզ տարբեր իրերի մասին, որոնք այս կամ այն կերպով կարող են մարդկանց վախեցնել: Որոշ մարդիկ գերադասում են չհավատալ դրանք, որոշ մարդիկ՝ ոչ: Դա յուրաքանչյուրի գործն է:
Fresher.ru-ն ներկայացնում է այն հեռախոսահամարները, որոնցով, ինչպես նշվում է, չի կարելի զանգել և պատասխանել դրանց: Դրանք անվանվում են «մահվան համարներ»:
666-666-6666 կամ 1-666-666-6666
Տևական ժամանակ մարդիկ այս համարից հաղորդագրություններ էին ստանում, որոնց բովանդակությունը սարսափելի վախեցնող էր: Դեպքերի մեծամասնության ժամանակ զանգ կամ հաղորդագրություն ստանալուց հետո այս համարը ջնջվում էր հեռախոսից:
999-9999
Ըստ Թաիլանդում հայտնի լեգենդի՝ այս համարն անիծված է համարվում: Եթե որոշեք զանգահարել այս համարով և երազանք պահել, ապա այն արագ կկատարվի, սակայն ըստ ավանդության ձեզ մահ է սպասվում մի քանի օրվա ընթացքում:
090-4444-4444
Ճապոնիայում այս համարը հայտնի է որպես «Սադակոյի համար»: Եթե զանգեք, կլսեք բղավոց: Ըստ հաղորդագրությունների՝ շատ մարդիկ մահացել են զանգելուց հետո հաջորդ շաբաթվա ընթացքում: Ճապոներենում 4 թիվը գրեթե նույն կերպ է արտասանվում, ինչպես «մահը»:
0 888 888 888
Բուլղարիայում հավատում են, որ այս համարն անիծված է
666
ԱՄՆ-ում մի լեգենդ կա այս համարի մասին: Նշվում է, որ եթե հավաքեք այս համարը, կզանգեք հենց Սատանային: Մի ամերիկացի պատմել է, որ ընկերներից ոմանց պարզապես չեն պատասխանել այս համարով, մյուսների մոտ զանգերը գնացել են, իսկ իր դեպքում աղմուկ է լսվել, իսկ հետո անհասկանալի ծիծաղ: