Մխիթարյանը ցանկանում է Մոուրինյոյի հետ քննարկել իր ապագան
Ինչպես արդեն հայտնել ենք, Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ դուրս էր մնացել «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակից «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում:
Մխիթարյանը բաց է թողել ակումբի վերջին 7 հանդիպումներից 6-ը:
«Daily Star»-ը հաղորդել է, որ Մխիթարյանը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդում» իր ապագայի վերաբերյալ զրուցել մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:
Մխիթարյանը և նրա խորհրդատուները ցանկանում են պորտուգալացի մասնագետից պարզել, թե արդյոք նա ունի ապագա ակումբում: