1982 թ. ինչպես եղել է. «Աղետը կարող էր կոչվել ոչ թե Չեռնոբիլի, այլ՝ Մեծամորի…». ՀԱԷԿ-ում կործանարար աղետ է կանխվել
1in.am-ը գրում է. 1982 թվականի ամառային օրերից մեկը կարող էր որպես կործանարար ողբերգության օր հիշվել մեր ու տարածաշրջանի պատմության մեջ: Բայց աղետից հնարավոր եղավ փրկվել մարդկային գործոնի՝ մարդկանց արիության ու ճիշտ, անձնազոհ գործողությունների շնորհիվ…
1982 թվականին ՀԱԷԿ-ում կատարվածը հանրությունից գաղտնի պահվեց, հրապարակումներ չեղան: Քչերը գիտեին, որ Խորհրդային Միությունում ատոմակայանի հետ կապված աղետը կարող էր կոչվել ոչ թե «Չեռնոբիլյան» , այլ՝ «Մեծամորյան», այն կարող էր տեղի ունենալ Չեռնոբիլի աղետից 4 տարի առաջ՝ 1982-ին, Հայաստանում…
Մեծամորի ատոմակայանում բռնկված հրդեհի մասին ահազանգը հրշեջ ծառայությունները ստացել էին օրվա երկրորդ կեսին: Հանրապետության համարյա բոլոր հրշեջ մեքենաները ուղարկվել էին ատոմակայան: Ատոմակայանը օղակված էր ներքին զորքերի զինվորներով:
Ատոմակայանի հորաններում առաջացած կրակը հանգցնելու համար կատարվել էին հետախուզական աշխատանքներ, կրակի տարածումը կանխելու համար ստեղծվել էին նախազգուշական պատնեշներ:
Հրդեհը բռնկվել էր ատոմակայանի 16-րդ հորանում, որից դուրս եկող մալուխները գնում էին դեպի ռեակտորը՝ ահա թե ինչն էր ամենավտանգավորը: Իսկ մալուխների միջոցով մյուս հորաններում առաջացած հրդեհը այնքան էլ վտանգավոր չէր, միայն դրանից առաջացած թանձր ծուխը դժվարացնում էր հրդեհաշիջման աշխատանքները:
Հրշեջների առաջին խումբը շարժվել էր հենց դեպի 16-րդ հորան: Հրշեջ ծառայողների թվում էր նաև Ֆուրման Շահնազարյանը: Հրշեջները շղթայով կապված էին մեկը մյուսին, որ ծխի ու մթության մեջ չկորցնեին իրար: Հրշեջներից մեկը ընկել էր դիտահորի մեջ ու ջարդել կողոսկրերը, եթե հրշեջները միմյանց կապված չլինեին, նրան չէին գտնի…
Մանրամասները՝ այստեղ: