Լևոն Արոնյանի 8-րդ անընդմեջ ոչ-ոքին
Լոնդոնում ընթացող «London Chess Classic» սուպերմրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց անգլիացի Մայքլ Ադամսի հետ: Պարտիան ավարտվեց 27-րդ քայլում:
Հայ գրոսմայստերը խաղաց 8-րդ անընդմեջ ոչ-ոքին և 4 միավորով ընթացիկ բաժանում է 3-5-րդ տեղերը: Վերջին տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
«London Chess Classic»-ը «Grand Chess Tour»-ի վերջին փուլն է: