Հովհաննես Համբարձումյանի դուբլի շնորհիվ Վարդարը հաղթել է (տեսանյութ)
Մակեդոնիայի առաջնության 17-րդ տուրում «Վարդարը» սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթել է «Ակադեմիա Պանդևին»:
Տանտերերի և Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը դարձել է դուբլի հեղինակ: Նա աչքի է ընկել 33-րդ և ավելացված ժամանակի երկրորդ րոպեներին: Սա Համբարձումյանի 100-րդ խաղն էր Մակեդոնիայի չեմպիոնի կազմում: Ազգային ընտրանու հարձակվող Տիգրան Բարսեղյանը մասնակցել է հանդիպմանը:
Այս հաղթանակի շնորհիվ «Վարդարը» վաստակել է 35 միավոր և շարունակում հետապնդել մեկ հանդիպում ավելի շատ անցկացրած «Շկենդիային»: