Առաջիկայում կա՛մ հացի քաշն են նվազեցնելու, կա՛մ էլ գինն են բարձրացնելու (տեսանյութ)
Հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներն առաջիկայում կա՛մ հացի քաշն են նվազեցնելու, կա՛մ էլ գինն են բարձրացնելու:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ընթացքում հացի առաքիչները խանութների տնօրեններին զգուշացնում են ու տեղեկացնում, որ հունվարի 1-ից հացի գինը բարձրացնելու են: Բանն այն է, որ հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների համար հաց-հացամթերք և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սեպտեմբերի 1-ից պարտադիր է դարձել սանիտարական անձնագիրը ունենալը:
Այս նոր կարգի համաձայն` սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրեր ձեռք բերելու պատճառով ֆինանսական լրացուցիչ ծախսեր են արել: Եվ այդ ծախսերը հետ բերելու նպատակով էլ հացարտադրողները կա՛մ հացն են թանկացնելու, կա՛մ էլ արտադրանքի քաշն են նվազեցնելու: