Ո՞վ է «Ֆուլ հաուսի» Գոշը` հայ Justin Bieber-ը (տեսանյութեր, լուսանկարներ)
Երիտասարդ Գոշն արդեն ներկայացրել է իր առաջին տեսահոլովակը, որը նկարահանվել է «Իմն ես» երգի հիման վրա: Այն մեծ տարածում գտավ համացանցում:Տղան շատերի կողմից սիրվեց:
Գոշը վերջերս ներկայացրեց իր երկրորդ` «Կինն ու գինին» տեսահոլովակը:
Բացի այդ Գոշն օրերս ներկայացրեց իր հերթական cover-ը՝ Մարտ Բաբայանի «Выходи за меня» երգի հիման վրա: Սա նրա կատարմամբ առաջին cover երգը չէր: Մինչ այս նա հանդես է եկել Սամ Սմիթի, Բրունո Մարսի, Ջոն Լեջենդի և համաշխարհային այլ կատարողների երգերով:
Այս ամենից զատ, այս շրջանում Գոշն իրեն փորձում է նաև դերասանական ոլորտում: Նա հանդես է եկել «Ոսկե դպրոց» և «Ֆուլ Հաուս» սիթքոմներում : Ի դեպ՝ «Ֆուլ Հաուս»-ում նա ներկայանում է հենց իր անվամբ:
Գոշի պրոդյուսեր Սոֆիա Ղուլյանը մեծ ապագա է նախատեսել երիտասարդի համար, նշելով, որ Գոշը տաղանդավոր երիտասարդ է: