Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի, Շիրակի, Լոռու 7 Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթ7եկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: