Էրզրումի մոտակայքում ուրարտական բնակավայր և թագավորական դամբարան է հայտնաբերվել
Էրզրումի պատմությունն ու մշակույթն ուսումնասիրող թուրք հնագետ, գրող Օմեր Ֆարուք Քըզըլքայան քաղաքի մոտակայքում հնագույն լեռնային բնակավայր է հայտնաբերել:
Ինչպես տեղեկացնում է Rusarminfo-ն, ժայռափոր բնակավայրի տարածքում որոշակի քարե կառույց կարելի է նկատել, որը նման է գերեզմանոցի, ինչպես նաև 50 մետր խորությամբ ջրի թունել կա:
Հնագետների կարծիքով՝ բնակավայրը կարելի է թվագրել Ուրարտուի թագավորության ժամանակաշրջանին, իսկ հայտնաբերված քարե սարքավորումն օգտագործվել է որպես դամբարան թագավորների և նրանց ընտանիքների ներկայացուցիչների համար: