Համերգ՝ նվիրված երջանկահիշատակ Լուսինե Զաքարյանի 80-ամյակին
Այս տարի Լուսինե Զաքարյանը կդառնար 80 տարեկան:
1992 թ . դեկտեմբերի 30- ին կյանքից հեռացած երգչուհին մեծ ու արժեքավոր երևութ էր հոգևոր դասական արվեստում:
«Տենոր» համաշխարհային ասոցիացիա մշակութային ՀԿ-ի նախագահ Կարեն Զոհրաբյանի ղեկավարությամբ դեկտեմբերի 12 -ին ժամը 18:00 Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանա «Հուշերի հետ» խորագիրը կրող համերգ - երեկո , որին կմասնակցեն Երևանի պետական կամերային երգչախումբը գեղ.ղեկավար և խմբավար Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ, ինչպես նաև անհատ կատարողներ:
Լուսինե Զաքարյանի ամբողջական կերպարը կներկայացնի բանախոս Օլյա Նուրիջանյանը:
Ի դեպ, տեղեկացնենք , որ համերգը կոմերցիոն բնույթ չի հետապնդում ` մուտքն ազատ է :