Սաակաշվիլին շարունակում է հացադուլը, սակայն անհրաժեշտ դեղեր և անձնական իրեր է ստացել
Միխաիլ Սաակաշվիլիի փաստաբանները նրա համար դեղեր և անձնական իրեր են փոխանցել ժամանակավոր կալանավայր: Այս մասին գրում է korrespondent.net-ը՝ փաստաբան Ռուսլան Չերնոլուցկու անունից:
Չերնոլոցկին ասում է, որ հաջողվել է նրան փոխանցել անձնական իրերը, դեղամիջոցները, գրքերը, աշխատանքային տետրերը: «Մեկուսարանի անձնակազմը բավականին նորմալ են իրեն պահել, ընդունել են ամեն ինչ և ձևակերպել», - նշել է փաստաբանը:
Ոստիկանության աշխատակիցների խոսքով՝ Սաակաշվիլին իրեն շատ թե քիչ նորմալ է զգում և շարունակում է հացադուլը:
Նրանք զրուցել են նաև Սաակաշվիլիի բժիշկների հետ, որի խոսքով՝ գործիչը մտադիր չէ դադարեցնել հացադուլը:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին այսօր ձերբակալվել է Կիևում, սակայն կոչ է անում իր կողմնակիցներին չդադարեցնել պայքարը: