Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի նաև «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին
Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» կընդունի «Մանչեսթեր Սիթիին»:
Ըստ Whoscored.com վիճակագրական կայքի ներկայացրած մրցող թիմերի հավանական մեկնարկային կազմերի՝ ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի մանչեսթերյան դերբիին:
«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Ռոխո, Սմոլինգ, Ջոնս, Յանգ, Էրերա, Մատիչ, Վալենսիա, Լինգարդ, Լուկակու, Մարսիալ
«Մանչեսթեր Սիթիի». Էդերսոն, Դելֆ, Օտամենդի, Կոմպանի, Ուոքեր, Դե Բրույնե, Ֆերնանդինյո, Սիլվա, Սանե, Ագուերո, Ստերլինգ
Հանդիպումը կկայանա վաղը` դեկտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով 20:30-ին: