Պատերազմն ավարտվեց. Իրաքի վարչապետը հայտնել է «ԻՊ»-ին վերջնականապես հաղթելու մասին
Իրաքի վարչապետ Հայդել ալ Աբադին հայտնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պատերազմի ավարտի և Սիրիայի հետ սահմանին վերահսկողությունը վերականգնելու մասին: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Մեր զինված ուժերը ամբողջական վերահսկողություն են սահմանել իրանական-սիրիական սահմանին‚ և դրա հետ կապված մենք հայտնում ենք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման» դեմ պատերազմի ավարտի մասին»‚- հայտնել է իրաքյան կառավարության ղեկավարությունը:
Նա հավելել է‚ որ Իրաքը հաղթել է ահաբեկիչներին շնորհիվ միասնության և վճռականության: