Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալված Ոստիկանության կրթահամալիրի քոլեջի 24-ամյա ուսանողը կալանավորվեց
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հարութ Մանուկյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Լոռու մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 24-ամյա Փայլակ Մարտիրոսյանի նկատմամբ, ով կասկածվում է հրազենի նմանվող առարկայով դիմակավորված ավազակային հարձակում կատարելու մեջ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Փ. Մարտիրոսյանը կալանավորվել է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 30-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հարութ Մանուկյանի որոշմամբ ձերբակալվել էր Լոռու մարզի Նորաշեն գյուղի բնակիչ՝ 24-ամյա Փայլակ Մարտիրոսյանը։
Վերջինս կասկածվում է նոյեմբերի 28-ին բժշկական դիմակով զենքի նմանվող առարկայով Մաշտոցի պողոտայի 7/5 հասցեում գործող Varks.am-ի մասնաճյուղի աշխատակցից 292 հազար դրամ ավազակային հարձակման եղանակով հափշտակելու մեջ։
Մանրամասները՝ այստեղ.