Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչը պարգևատրվել է ՀՀ նախագահի շնորհակալագրով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա՝ դեկտեմբերի 9-ի հրամանագրով Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Դավիթ Վարուժանի Թովմասյանը պարգևատրվել է Հանրապետության Նախագահի շնորհակալագրով։
ՀՀ նախագահի համապատասխան կարգադրության մեջ ասված է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` որոշում եմ.
Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Դավիթ Վարուժանի Թովմասյանին պարգևատրել Հայաստանի Հանրապետության նախագահի շնորհակալագրով»: