Դեկտեմբերի 9-ը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է
ՄԱԿ նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ը նշվում է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր (International Day Against Corruption): 2003 թվականի այդ օրը մեքսիկական Մերիդա քաղաքում անցկացված բարձր մակարդակի Քաղաքական համաժողովը բացվեց՝ ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի Կոնվենցիան ստորագրելու համար: Այն ընդունվել էր 2003 թվականի նոյեմբերի 1-ին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից:
Ըստ Calend-ի, փաստաթուղթը ստորագրող պետությունը պարտավորվում է քրեական հանցագործություն համարել կաշառքը, բյուջետային միջոցների հափշտակումը և կոռուպցիոն եկամուտների լվացումը: Կոնվենցիայի դրույթներից մեկի համաձայն, անհրաժեշտ է վերադարձնել միջոցներն այն երկրներին, որտեղից դրանք ստացվել են կոռուպցիայի արդյունքում:
2003 թվականի Կոնվենցիան նման առաջին փաստաթուղթն է: Այն կարևոր է հատկապես այն երկրների համար, որտեղ բոլոր կառույցների կոռումպացվածությունը վնաս է հասցնում ազգային բարեկեցությանը: