Նախկին պատգամավորի որդին բիզնեսով կզբաղվի
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Սոֆոյանի որդին՝ Սերգե Սոֆոյանը, նոր բիզնես է հիմնել: ՀՀ կառավարության նախօրեի նիստում նրան պատկանող «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ին նույնիսկ տարածք հատկացվեց: Խոսքը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված Երևան քաղաքի Մ. Մելիքյան նրբանցք, 23 հասցեում գտնվող 6 հազար 319 քառառակուսի մետր մակերեսով շենք- շինությունների և դրանց օգտագործման ու սպասարկման համար նախատեսված շուրջ վեց հեկտար մակերեսով հողամասի մասին է: Կառավարության որոշման նախագծից տեղեկանում ենք, որ այդ տարածքում, համաձայն ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրի, կոշիկի և հագուստի արտադրություն է հիմնադրվելու:
Armlur.am-ի փոխանցմամբ՝ ըստ նախագծի երկու տարվա ընթացքում ընկերությունը պետք է իրականացնի 5 մլն դոլարին համարժեք ներդրում՝ առաջին տարում՝ 3 մլն դոլար, իսկ երկրորդում՝ 2 մլն դոլար: Ենթադրվում է, որ այդ ներդրումների արդյունքում կստեղծվեն 350-450 աշխատատեղեր: Ի դեպ, ներդրումներն ուղղորդվելու են տարածքի ձեռքբերման, շենք-շինությունների վերանորոգման, ինչպես նաև սարքավորումների ու հումք ձեռք բերելուն:
Մանրամասները՝ այստեղ.