Գրպանահատներին նկատողություն արած կինը չի նկատել, թե ինչպես են հենց իր դրամապանակը տարել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Մելսիդա Ա.-ն թիվ 5 երթուղային միկրոավտոբուսի սրահում նկատում է, որ 3 տղա մի քաղաքացու գրպանից գումար են գողացել։
Մելսիդա Ա.-ն մի քանի ուղևորների հետ նկատողություն են անում գրպանահատներին, ովքեր գումարը վերադարձնում են տուժածին։
«Բարեկամություն» մետրոյի մոտ գրպանահատները կանգառում իջնում են միկրոավտոբուսից և ճողոպրում։ Այդ կանգառում է իջնում նաև Մելսիդա Ա.-ն և նկատում է, որ իր դրամապանակը նույնպես գողացել են։