Մենք բացառում ենք խնդիրը ռազմական ուղով լուծումը. Շարմազանովը՝ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին
Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Վիեննայում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
«Երեք համանախագահ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունն առ այն, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով, Մինսկի սկզբունքների հիման վրա: Սա շատ կարևոր է, սա այն է, ինչ մեկ տարուց ավելի պնդում է հայկական կողմը: Մենք նշում ենք, որ առանց այս պայմանավորվածությունների իրականացման անհնար է որևէ առարկայական առաջընթաց ակնկալել մեր բանակցային գործընթացում: Մենք բացառում ենք խնդիրը ռազմական ուղով լուծումը, մենք տարածաշրջանում բացառապես խաղաղության պահպանման կողմնակից ենք»,-ասաց նա: