Սամվել Կարապետյանը «Արարատ» ակումբի գլխավոր տնօրեն է նշանակել Պողոս Գալստյանին
Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ Սամվել Կարապետյանը ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակել է ակումբի փոխնախագահ Պողոս Գալստյանին:
News Media հրատարակչության ղեկավար Արամ Գաբիրելյանովը, որն «Արարատի» հիմնադիրներից է, հեռացել է ակումբի ղեկավարման աշխատանքներից:
Այս որոշում Սամվել Կարապեյանը կայացրել է նախկին տնօրենի՝ Իգոր Կորոտկովի հրաժարականից հետո:
Աղբյուրը հաղորդել է, որ ակումբի ոչ պաշտոնական ղեկավար է դարձել «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի զարմիկը:
Հիշեցնենք, որ Կարապետյանը ֆուտբոլային ակումբի նախագահ է ընտրվել մեկ ամիս առաջ: