Մոուրինյոն չի ցանկանում Մխիթարյանին խաղադաշտ վերադարձնել. երկրպագուները զայրացած են
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն վեցերորդ խաղն անընդմեջ խաղադաշտ դուրս չի բերել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Զայրացած երկրպագուները բազում մեկնաբանություններով հայտնել են իրենց դժգոհությունը մարզչից և պահանջել վերադարձնել նրան խաղադաշտ:
Այս մասին Ինստագրամում մեկնաբանությունների տարափով դիմել են «Մանչեսթեր Յունայթեդի» մեծ մասամբ հայ երկրպագուները:
Հայ օգտատերերը մարզչի ինստագրամի էջում մեկնաբանություններ են թողել և հորդորել են պորտուգալացի մարզչին չմոռանալ «ՄՅՈւ»-ում Մխիթարյանի ունեցած ներդրման մասին: