Հայաստանը ճանաչվել է 2017-ի լավագույն արտասահմանյան MICE ուղղություն
Հայաստանը ռուսական բիզնես–թրավել ինդուստրիայի գլխավոր արարողության ժամանակ ճանաչվել է տարվա լավագույն ուղղություն։
Մոսկվայում կայացել է BBT (Buying Business Travel) Russia & CIS Award–ի՝ բիզնես տուրիզմի ոլորտում նկատելի ձեռքբերումների համար միջազգային մրցանակաբաշխության արարողությունը։
Հայաստանը պատվավոր միջազգային մրցույթում ներկայացվել է «OK ARMENIA» նախագծով ՌԴ–ում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ։
Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը ճանաչվել է «2017-ի լավագույն արտասահմանյան MICE ուղղություն»։ Այս անվանակարգում, Հայաստանից բացի, ներկայացված են եղել Վրաստանը, Իտալիան, Ֆրանսիան և ԱՄԷ–ն։