Ովքեր են 5 նոր օրինապահ հարկ վճարողները. ՊԵԿ-ը հավաստագրեր է հանձնել
Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը դեկտեմբերի 8-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 5 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 15 ներկայացուցիչներից 10-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին:
Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 214 տնտեսվարող, 150-ի դիմումը բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
ՑԱՆԿ Օրինապահ հարկ վճարողների
«ՄՈԴՈՒԼ 2015» ՍՊԸ
«ԱՐԱՔՍ» ԲԲԸ
«ԷՅ ԲԻ ՏՐԱՆՍ» ՍՊԸ
«ՕՐԲԻՏԱ» ՓԲԸ
«ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ» ՓԲԸ