Երևանում քաղաքացին ձորն է ընկել. նրան տեղափոխել են հիվանդանոց
Երևան քաղաքի «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի մոտակայքում քաղաքացին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ընկել է ձորը:
Այսօր ժամը 13:14-ին, ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի մոտակայքում քաղաքացին ընկել է 10 մետր խորություն ունեցող ձորը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային տուժածին, ով հոսպիտալացվել է «Մուրացան» ԲԿ: