Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Volkswagen-ն ու ոստիկանական Toyota-ն. վերջինը մխրճվել է КамАЗ-ի մեջ
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սաhմաններում Բագրատունյաց փողոցում բախվել են Volkswagen մակնիշի 35 FQ 855 համարանիշի և Toyota Corolla մակիշի 540 II 01 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, իսկ Toyota-ն էլլ մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված КамАЗ- մակնիշի 68 ՕՕ 218 համարանիշի ավտոմեքենայի մեջ՝ մինչ այդ բախվելով նույպես ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes E280 մակնիշի 71 QP 777 համարանիշի ավտոմեքենային:
Toyota Corolla-ն հաշվառված է Ճանապարհային Ոստիկանության հաշվեկշռում:
Փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: