Մայրը մահացած նորածնին տոպրակով փաթաթած տեղափոխել է ավտոբուսով (լուսանկարներ)
Մեքսիկացի 25-ամյա Սիլվիա Բատալան կորցրել է երեխային, սակայն գումար չի ունեցել նույնիսկ նրա համար, որպեսզի հուղարկավորի փոքրիկին: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Metro»-ին:
Այդ պատճառով աղջիկը ստիպված է եղել 5 ամսական երեխային տոպրակով տանել մինչև հայրենի Պուեբլա քաղաք: 140 կիլոմետր ճանապարհը կինն անցել է երեխային օրորելով այլ ուղևորների մոտ:
Սիլվիան փորձել է փրկել ծանր հիվանդ երեխային և դրա համար նրան տարել է մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը: Սակայն շուտով երեխան մահացել է սրտի հիվանդությունից: Քանի որ աղջիկը տաքսու գումար չի ունեցել, ստիպված է եղել հասարակական տրանսպորտով տեղափոխել մարմինը, որպեսզի նրան թաղեն ծննդավայրում: