Սահմանին ավելացված արժեքի հարկի գանձումը կհետաձգվի 50 օրով, սակայն այս օրենքն ուժի մեջ կմտնի միայն 2019-ին
Սահմանին ավելացված արժեքի հարկի գանձումը կհետաձգվի 50 օրով, սակայն այս օրենքն ուժի մեջ կմտնի միայն 2019 թվականից: Հայաստանի ԱԺ-ն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթական այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի անդամ Միքայել մելքումյանը նշե հետևյալը. «Սա վերաբերում է սահմանից ԱԱՀ վճարումը հետաձգելուն: 20 տարիների ընթացքում ապրանք ներկրողներից մոտ 8,5 մլրդ դոլարի տոկոսներ են տարել, այսինքն բիզնեսմենները վարկավորել են պետությանն առանց տոկոսի: Այս անգամ էլ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել, բայց սա բացառիկ օրինակ է տնտեսական հարցերի հանձնաժողովում փոխզիջումային դրական աշխատանքի: Որոշել ենք, որ 2019 թվականից գործի այս դրույթը և համապատասխանի ԵՏՄ երկրներից եկող ընթացակարգին: Այսինքն 50 օր կհետաձգվի ԱԱՀ գանձումը»: