Այս օրենքի վերնագիրը հանգիստ կարող է դրվել ՀՀ օրենքը տնաքանդության մասին. Գևորգ Պետրոսյան
Այս օրենքի վերնագիրը հանգիստ կարող է դրվել ՀՀ օրենքը տնաքանդության մասին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քվեարկությունից առաջ հայտարարեց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Այն ինչ պիտի ասեմ, ոչ թե խմբակցության անունից եմ ասում, այլ որպես պատգամավոր իմ անունից: Այս օրենքի վերնագիրը հանգիստ կարող է դրվել ՀՀ օրենքը տնաքանդության մասին»,-ասաց նա:
«Թերթերի վերնագրերն ապահովված է»,-տեղից արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 73 կող‚ և2 դեմ և 6 ձեռնպահ ձայներով:
Հիշեցնենք, որ հիշյալ օրինագիծը բուռն արձագանքների էր արժանացել հասարակության կողմից, որից հետո նախագիծը բավականին փոխվեց, այդ թվում անվանումը, որտեղ ավելացվեց ընտանիքում համերաժշության վերականգնման մասին հատվածը: