ԱԺ-ն ընդունեց ընտանեկան բռնության մասին աղմկահարույց օրենքի նախագիծը
Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 8-ին, 98 կողմ ձայնով երկրորդ ընթերցումով և ամբողջությամբ ընդունվեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:
73 կողմ և 2 կողմ և 6 ձեռնպահ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, նաև «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» լրամշակված օրենքի նախագիծը:
ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նշեց, որ խմբակցությունում քննարկումներ են եղել և որոշվել է այս հարցի օգտին ազատ քվերակել: