Շիրակի պետհամալսարանի ռեկտորը, հնարավոր է, պատասխանատվության ենթարկվի
ԿԳ նախարարության կողմից Շիրակի պետական համալսարանում կատարված ստուգումների արդյունքները, որոնք 2 ամսից ավելի գաղտնի էին պահվում, նախօրեին տրամադրվել են համալսարանի գիտական խորհրդի անդամներին։
Ուսումնասիրությունների արդյունքները խիստ բացասական են, որոնց պատշաճ ընթացք տալու պարագայում համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանին կարող է շատ վատ ավարտ սպասել, անգամ հնարավոր է՝ պատասխանատվության ենթարկվի։
ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանն ասաց‚ որ ստուգումների արդյունքում կայացված եզրափակիչ ակտում տեղ են գտել իրենց կողմից բարձրացված բազմաթիվ հարցեր՝ սկսած ապօրինի կերպով ինտեգրված ուսուցումից, կուրսերի թերբեռնվածությունից, լսարանային ժամերի 50 տոկոսով կրճատումից»: