Հայաստանի լավագույն սամբիստ է ճանաչվել Տիգրան Կիրակոսյանը
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ամփոփելով 2017 թվականի արդյունքները, կազմել է 10 լավագույն սամբիստների եւ մարզիչների անվանացանկեր:
Մարզիկների ցուցակը գլխավորում է 2017թ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի սուպերգավաթի հաղթող Տիգրան Կիրակոսյանը: Նրան հաջորդում են հետեւյալ սամբիստները.
Գրիգոր Մխիթարյան՝ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի արծաթե մեդալակիր
Վաչիկ Վարդանյան՝ աշխարհի արծաթե մեդալակիր
Մաքսիմ Մանուկյան՝ աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր
Արսեն Խանջյան՝ աշխարհի բրոնզե մեդալակիր
Արսեն Ղազարյան՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր
Կոլյա Կարապետյան՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր
Գրիգոր Սահակյան՝ աշխարհի եւ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն
Բորիս Շատվերյան՝ աշխարհի պատանիների արծաթե մեդալակիր, Եվրոպայի պատանիների չեմպիոն