Ռոնալդուի հերթական «Ոսկե գնդակը»
Դեկտեմբերի 7-ին, Փարիզում ֆրանսիական «France Football» հեղինակավոր պարբերականը Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին հանձնեց իր 5-րդ «Ոսկե գնդակը»:
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը «Ռեալի» կազմում նվաճել էր թիմի 12 Չեմպիոնների լիգայի գավաթը, դարձել էր Իսպանիայի ազգային առաջնության չեմպիոն, երկրի եւ Եվրոպայի սուպերգավաթակիր: